Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նախաճաշը նպաստում է լավ սովորելուն

Նախաճաշը նպաստում է լավ սովորելուն
26.10.2013 | 14:11

Այն երեխաները, որոնք առավոտյան նախաշաճում են, ավելի լավ են սովորում դպրոցում, քան «դատարկ ստամոքսով» դպրոց գնացողները: Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները:

Այս հարցի շուրջ հետազոտություններ անցկացվել են 1950-2012թթ. ընթացքում: Պարզվել է, որ այն երեխաները, որոնք առավոտյան չեն սնվում, ամենավատն են սովորում և հաճախ չեն կարողանում կենտրոնանալ: Բացի այդ, չնախաճաշելը շատ վատ է անդրադառնում ոչ միայն աշակերտի լավ սովորելու վրա, հաղորդում է «ԱիՖ»-ը՝ վկայակոչելով Frontiers In Human Neuroscience-ում հրապարակված հետազոտությունը:
Գիտնականները ենթադրում են, որ հետազոտությունը պետք է դրդի իշխանություններին նախաճաշով ապահովել բոլոր դպրոցականներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարվարդի առողջապահության դպրոցի բժիշկները ապացուցել էին, որ առավոտյան չնախաճաշելը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ